Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ, 14-ամյա երեխա է, ով վնասվածքը ստացել է դպրոցում՝ համադասարանցիների կողմից գլխին հարվածներ ստանալու հետևանքով:

Ոստիկաններին երեխայի հայրը հայտնել է, որ նա վնասվածքը ստացել է նշված դպրոցում իր 2 հասակակից երեխաների հարվածելու հետևանքով:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են նրանց ինքնությունները, ովքեր սովորում են վնասվածքներ ստացած երեխայի դպրոցում։

Latest

ՖՈՏՈ. Նազենի Հովհաննիսյանը շարժմանը միացել է Սոլակ գյուղից. նա լուսանկար է հրապարակել Բագրատ Սրբազանի հետ
Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը. «Մայր Հայաստան» դաշինքն ակցիա է անում Շենգավիթում
Ինչու՞ են մեքենաներն ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը․ քաղաքապետարանի պարզաբանումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արդեն բոլոլա ա եղել». հայտնի ասույթի հեղինակ Ռուստամը միացել է շարժմանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ վնասներ է կրել Երևանը` հորդառատ անձրևների հետևանքով
Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացվել նախկին ոստիկան
«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան