ՖՈՏՈ. Ուղարկել են «Դալմա մոլ»-ի լուսանկարը, թե գումարի դիմաց զանգեք, ասեք, որ ռումբ կա տեղադրված. MediaHub

Մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մի շարք երկրներում, այդ թվում և Հայաստանում, հանրային վայրերում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, կիրառվել նոր համակարգեր։ Բայց դա, ինչպես տեսնում ենք, հանցագործներին ամենևին էլ չի խանգարում փորձել կյանքի կոչել իրենց ծրագրերը:

MediaHub-ին ահազանգած քաղաքացին հայտնեց, որ երկու օր առաջ իր 14-ամյա որդին Տելեգրամում անհայտ բաժանորդից հաղորդագրություն է ստացել՝ վարձատրության դիմաց առաջադրանք կատարելու առաջարկով։ «Սկզբից մտածել է՝ կատակ է, հետո ուղարկել են «Դալմա մոլ»-ի լուսանկարը, թե գումարի դիմաց զանգեք, ասեք, որ ռումբ կա տեղադրված։ Բնականաբար, որդիս բացառել է»,- ասաց մեզ դիմած քաղաքացին։

«Երբ ստացել եմ հաղորդագրությունը, զանգել եմ, բայց անջատել են ու գրել՝ «զանգով հարմար չի, գրեք»։ Ես տան մեծերին ցույց տվեցի ինձ ուղարկված նամակները, հետո արգելափակեցինք, որ չշարունակի»,- իր հերթին ասաց պատանին։

Մի քանի ժամ անց տվյալ բաժանորդն այլևս գոյություն չուներ Տելեգրամում՝ ջնջվել է:

Թե ո՞վ կամ ովքե՞ր են այս ամենի ետևում կանգնած, ի՞նչ նպատակներ են հետապնդում, պարզ չէ: Բայց դժվար թե այս ամենը կատակ լինի:

Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը, ինչպես նաև ծնողների․ հանցագործները շարունակում են թիրախում պահել երիտասարդներին, ինչն անչափ վտանգավոր է ու լրջագույն սպառնալիք:

Latest

TikTok-ը չի դիտարկում ամերիկյան իր բիզնեսը վաճառելու հնարավորությունը և ավելի շուտ կփակվի ԱՄՆ-ում
ՖՈՏՈ. Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանի պաչիկները՝ Ծիծեռնակաբերդի միջադեպի հաջորդ օրը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մինի վրա մարդ ա տրաքել»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցում քաղաքացիները շրջափակեցին ռազմական ոստիկանության պահակակետը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց