«Մեր տեղակայումը, որն այսօր վիճարկվում է Հայաստանի կողմից, չի ներառում որևէ կարգավորում». Ալիևը հունվարի 10-ին հստակ խոսել է իր նպատակների մասին. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Հատուկ այն կեղծ թեզի քարոզողների համար, որոնք պնդում են, թե իբրև միակողմանի զիջումներից հետո Ադրբեջանը կարող է դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից, մեջբերում է այս տարվա հունվարի 10-ի Ալիևի ելույթի համապատասխան հատվածը․

«Հետևաբար, մենք, իհարկե, ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ։ Մենք մեկ քայլ չենք հեռանա և՛ 2021 թվականի մայիսի, և՛ 2022 թվականի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ այս սահմանը պետք է հաստատվի։ Սակայն մեր տեղակայումը, որն այսօր վիճարկվում է Հայաստանի կողմից, չի ներառում որևէ կարգավորում։ Ոչ ոք երբեք չի ապրել այն դիրքերում ու բարձունքներում, որտեղ մենք կանգնած ենք։ Հայաստանն այսօր շարունակում է գրավել մեր գյուղերը, և դա անտանելի է․․․»։ Ալիևը շատ պարզ ու հստակ խոսել է իր նպատակների մասին, վստահ եմ ՀՀ իշխանություններն էլ հոյակապ ծանոթ են դրան, ինչը նշանակում է, որ Փաշինյանը տեղյակ է, որ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն, ինչպես որ եղել է նախորդ երեք տարվա ընթացքում։ Մինչդեռ կա պատերազմը կանխելու ձև ու դա քո շահերի շուրջ կոնսենսուսների ձեռքբերումն է։

Latest

TikTok-ը չի դիտարկում ամերիկյան իր բիզնեսը վաճառելու հնարավորությունը և ավելի շուտ կփակվի ԱՄՆ-ում
ՖՈՏՈ. Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանի պաչիկները՝ Ծիծեռնակաբերդի միջադեպի հաջորդ օրը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մինի վրա մարդ ա տրաքել»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցում քաղաքացիները շրջափակեցին ռազմական ոստիկանության պահակակետը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց