Զերծ ենք մնում Ավինյանի մասին հարցերին պատասխանելուց․ բամբասանքներով չենք զբաղվում․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երևանում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ, մեզ շատ են հարցեր տալիս Տիգրան Ավինյանից, որոնց վերաբերյալ մենք չունենք հստակ տեղեկություն, հետևաբար զերծ ենք մնում պատասխանելուց, քանի որ բամբասանքներով չենք զբաղվում։

Ինչևէ, ներկայացնում եմ Տիգրան Ավինյանին ուղղված այն հիմնական հարցերը, որոնք գրեթե ամեն օր լսում ենք։
Ճի՞շտ է, որ Դուք թմրանյութեր եք օգտագործում,
Ճի՞շտ է, որ Դուք բանակից ազատվել եք կաշառքով,
Ճի՞շտ է, որ Դուք փայ ունեք մի շարք բիզնեսներում, մասնավորապես Բիլայնում և Ֆիրդուսի շենքերում,
Ճի՞շտ է, որ քովիդի 10,000-ից ավելի զոհերի մեծ մասը Ձեր սխալ աշխատանքի հետևանք է եղել, որպես պարետ
Ճի՞շտ է, որ պատերազմի առաջին օրերին Արցախում կովիդով եք վարակել բարձրաստիճան պաշտոնյաններին և զինվորականներին
Ճի՞շտ է, որ Ձեր ընտանիքի անդամները վերջին տարիներին մեծ քանակության գույքի սեփականատեր են դարձել Հայաստանում և ԱՄՆ-ում
Ճի՞շտ է, որ պատերազմից հետո նախկինները քննարկել են Ձեր թեկնածությունը որպես վարչապետի թեկնածու
Ճի՞շտ է, որ Այգեձորի Ձեր առանձատունը արժի 10 մլն դոլար
Քանի որ այս հարցերը տրվում են քաղաքացիների կողմից, լրագրողները ազատ են դրանք օգտագործել իրենց անունից»։

 

Latest

Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից կարելի է քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները ԱՄՆ դեսպանին
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով
Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ զրույց Բագրատ Սրբազանի հետ. Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը