Երևանում բացվել է 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված հուշաքար-ցայտաղբյուր

Երեկ Երևանում՝ Դրոյի 28 շենքի բակում էին հավաքվել Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներում զոհված հերոսների հարազատներ, ընկերներ, Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած զինվորներ, հյուրեր ոչ միայն Երևանից, այլև՝ մարզերից, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքար-ցայտաղբյուրի բացման արարողությանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա են եղել նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ ՊՆ պատվոպահակայիններ:

Հուշաքարի վրայից սպիտակ սավանը իջեցրել է հերոսի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որից հետո այն օծվել է հոգևոր հովիվի ձեռքով։ Հերոսի մասին խոսել է նրա ուսուցչուհին, ինչպես նաև՝ հերոսածին մայրերը:

Latest

Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից կարելի է քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները ԱՄՆ դեսպանին
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով
Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ զրույց Բագրատ Սրբազանի հետ. Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը