Ռեստորանի հետնամասում հայտնաբերվել է հսկայական ծավալի «արսենալ», որով կարելի է մեկ ամբողջ վաշտ զինել

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2023-ը հայտարարել են պայքար ապօրինի զենք-զինամթերքի դեմ, ինչի արդյունքում վերջին ամիսներին ՆԳՆ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ու ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները հայտնաբերել են ոչ միայն մեծ թվով զենք-զինամթերք, այլ նաև քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացիներն իրենք են կա՛մ ոստիկանության բաժիններ ներկայացրել իրենց մոտ պահող զենք-զինամթերքը, կա՛մ ահազանգել են ոստիկանություն ու հայտնել, թե որտեղ են թողել իրենց մոտ պահվող զենք զինամթերքը: Հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանությունը նաև տեղեկացրել է, որ այն քաղաքացիները, ովքեր ինքնակամ ներկայացնեն իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը, և եթե պարզվեն, որ դրանք չեն օգտագործվել քրեորեն պատժելի արարքներում, ապա վերջիններս կազատվեն քրեական պատասխանատվությունից:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի մարզն ընդգրկող՝ Ոստիկանության Վաղարշապատի, Արմավիրի, Մեծամորի, Բաղրամյանի բաժինների ծառայողները այնքան զենք-զինամթերք են հայտնաբերել, որ կարելի է զինել մի ամբողջ գունդ:

Latest

Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից կարելի է քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները ԱՄՆ դեսպանին
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով
Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ զրույց Բագրատ Սրբազանի հետ. Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը