«Մի ամիս, ամեն օր լացել եմ». Մկո Քեբաբչյանը՝ պատերազմում ընկերոջը կորցնելու և դժվար օրերի մասին

Մկո Քեբաբչյանն այն հայտնիներից է, ով՝ որպես կամավոր, մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Դերասանը հարցազրույցներից մեկում խոսել է նաև այդ թեմայի մասին։

«Իրականում, այդ օրերին շատ էինք հոգնում, չէինք քնում գիշերները, բայց էդ հոգնածությունը զգացել ենք միայն հետ գալուց, Վարդենիսն անցնելուց հետո, երբ արդեն կորավ անօդաչու սարքերի վտանգը։

Եթե չխաբեմ, ես առաջին մի ամիսը ամեն մենակ մնալուց լացել եմ, եթե ինչ որ տեղ էի ու գնացել էի լվացվելու ես էդ մի րոպեն օգտագործել եմ լացելու համար, որ մեջիցս դուրս գար էդ էմոցիաները, որովհետև երբ, որ ընկերոջս մասին իմացա՝ Ադամի, ես երևի մի քանի ժամ անկանոն շարժումներ եմ արել, գնացել-եկել եմ, ես արդեն զորամասում էի։
Էդ պահին հասկացա,որ էս կյանքը կինոյի պես չի, որ ինչ-որ վատ դեպք լսես՝ անցնի գնա։ Էս կինո չի ու դու հասկանում ես, որ անդառնալի բան էղավ հենց նոր , ու ես առաջին անգամ բախվեցի կյանքի հետ։

Հետո արդեն, երբ ընկալեցի ինֆորմացիան ու ուզում էի լաց լինեի մտա զորանոց, տղերքը սկսեցին ծափահարել, չգիտեին ինչ ա էղել, իրանց միջից ամենափոքրը ասեց.

«Ու՞ր ես գնում, էսքան ժամ չկաս, դու որ գնում ես տրամադրություններս ընկնում ա»,- ու ես էդ ինֆորմացիայով, նայում եմ ու հասկանում, որ իմ վիշտն իմն ա ու ես դա ներսումս պետք ա պահեմ։

Պատերազմը ահավոր բան ա, մարդիկ են զոհվում ու կապ չունի, որ երկրում ա էդ պատերազմը։
Ադամը ամենատաղանդավոր դերասանն էր, միշտ զբաղված եմ եղել ու չեմ գնացել ներկայացումները նայեմ, այ էդ ա՝ պիտի պատերազմ լինի, որ մարդիկ վերաարժևորեն կյանքը, էսօր հոգնած ես ու չես գնում ներկայացումը նայես, ինչիդ վրա ես վստահ, որ վաղը դու ապրելու ես ու մի հատ էլ գնաս ներկայացման։

Ու ես ուզում եմ գտնեմ իմ առաքելությունը, թե ես ինչի հետ էկա պատերազմից, որովհետև Ադամը ինձնից լավ հումորի զգացում ուներ, ինձնից լավ ընկեր էր, վստահ եմ, ու ինչքան էլ մեզ սիրում են իրան երկու հոգի ավել էր սպասում՝ իրա կինն ու էրեխեն։

Ես մահը շատ մոտ եմ տեսել, էնքան, որ Աստծուց չէի խնդրում, որ ողջ մնամ, այլ մեղքերի թողություն էի խնդրում ու էդքանից հետո ինձ մահը չի վախեցնում ես ուղղակի գնահատում եմ էն ինչ կա»,- անկեղծացել է Մկո Քեբաբչյանը։

Սկզբնաղբյուրը՝ StarNews.am:

Latest

Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից կարելի է քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները ԱՄՆ դեսպանին
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով
Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ զրույց Բագրատ Սրբազանի հետ. Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը