ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում հարսանյաց դահլիճը վերածվել է կռվի դաշտի․ կան բազմաթիվ տուժածներ

Թուրքիայի Սաքարյա շրջանում հարսանյաց արարողության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել։ Հարսանյաց սրահը վերածվել է կռվի դաշտի, հայտնում է Ermenihaber-ը։

Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապօգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։

Սոցցանցերում լայն տարածում են գտել բջջային հեռախոսներով տեսաձայնագրված աթոռակռվի տեսարանները։
Կռվի պատճառն այն է եղել, որ փեսայի և հարսի բարեկամների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է աթոռակռվի։ Սրահում աթոռները նետել են միմյանց ուղղությամբ։ Մեկ այլ պնդման համաձայն՝ ծեծկռտուքն առաջացել է նշանադրության ժամանակ զարդերի հետ կապված վիճաբանության հետևանքով։

Նշվում է, որ ամուսնացած զույգը պատրաստվում է դատի տալ իր հարազատներին՝ իրենց տոնական օրը մղձավանջի վերածելու համար։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արա ոտս լղճիր. տաքսին տրորեց ոստիկանի ոտքը
ՎԻԴԵՈ. Ս… եղեք զինվորական ծառայությունից, էդ ինչի՞ ազդեցության տակ էիք, որ զղջում եք. Գևորգ Պետրոսյանը` երեկ Կիրանց այցելած այնուհետև փոշմանած զինվորականներին
TikTok-ը չի դիտարկում ամերիկյան իր բիզնեսը վաճառելու հնարավորությունը և ավելի շուտ կփակվի ԱՄՆ-ում
ՖՈՏՈ. Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանի պաչիկները՝ Ծիծեռնակաբերդի միջադեպի հաջորդ օրը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մինի վրա մարդ ա տրաքել»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցում