Այստեղ կա մի մեծ բացթողում. ինչո՞ւ այս երկար ցուցակում չկա հանրային տրանսպորտը. Կարեն Քոչարյանը՝ առողջապահության նախարարին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը բաց նամակ է հղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին

Հարգելի տիկին Ավանեսյան,

այսօր տեղեկացա Ձեր հրամանի մասին, համաձայն որի ս.թ. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Այստեղ կա մի մեծ բացթողում: Ես և իմ ընտանիքի անդամները պատվաստված ենք: Հարց է առաջանում. ինչո՞ւ այս երկար ցուցակում չկա հանրային տրանսպորտը: Ո՞վ է ասել, որ Ձեր կողմից նշված վայրերը վտանգավոր են այցելուների համար, իսկ, օրինակ, ավտոբուսը կամ մետրոն, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելու հնարավորությունը շատ ավելի փոքր է, վտանգավոր չեն: Ինչու պետք է ես, իմ ընտանիքի անդամները և մեր հասարակության բոլոր այն անդամները, ովքեր պատվաստված են վտանգեն իրենց առողջությունը հանրային տրանսպորտում, որտեղ որևէ հսկողություն չկա (խնդրում եմ PR նպատակով ամիսը մեկ նկարահանվող հեռուստառեպորտաժները օրինակ չբերեք): Եթե այս ցուցակի մեջ չավելանա հասարակական տրանսպորտը, ապա, համաձայնեք, որ հրամանը կկրի ֆորմալ բնույթ, կամ ինչպես ժողովուրդն է ասում, կլինի հերթական ՁԵՎԱԿԱՆ միջոցառումը, կառավարության նիստերին «գալոչկա» դնելու համար:

Հարգանքով՝ ՀՀ շարքային պատվաստված քաղաքացի Կարեն Քոչարյան:

Latest

Հայտնի դերասանը ստիպված է եղել գիշերել մետրոյում
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի»․ ՄԻՊ-ը պահանջում է դադարեցնել ազգային պատկանելությամբ վիրավորանքները
Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ
«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Գայլերը գիշերով հոշոտել են տասնյակ գառների․ բազմազավակ ընտանիքը կանգնել է ծանր վիճակի առաջ
Քիմ Քարդաշյանը կվիրահատվի՝ կերակրափողի «շեղումները» հեռացնելու համար
Համաշխարհային մամուլը՝ ԱԺ երեկվա ծեծկռտուքի մասին․ լուսանկարներ
Կաշառքի գործով 10 ձերբակալված․ նրանց թվում՝ Հարկադիրի Շիրակի պետն ու երկու պաշտոնյա
Ադրբեջանում պահվող 20 հայերի վերաբերյալ նոր թղթածրար է հրապարակվել