Ալեն Սիմոնյանի BMW-ի համար Swarovsky-ն աչքուլունք կպատրաստի

armcomedy.com-ը գրում է.

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք կբերվի։ Համացանցում անմիջապես մեծ աղմուկ բարձրացավ, որը մտահոգություն առաջացրեց։ «Երբ միանգամից մի քանի հազար մարդ սկսում է նավսել ու աչքով տալ, դա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,-

նշեց ԱԺ անվտանգության պետի տեղակալ Բոդի Գարդյանը՝ «անհրաժեշտ էին անվտանգային լուրջ երաշխիքներ, օրինակ ապահով աչքի հուոլունք»։

Այդպիսի աչքուլունք խոստացավ պատրաստել միայն Swarwvsky ընկերույունը, որը տասնամյակների փորձ ունի փայլուն ապակիների և անվտանգության ոլորտում։ «Մենք աշխատում ենք Premium դասի աչքուլունքների շուկայում, հետևաբար մեր առաջարկը չի կարող մատչելի լինել։ Խոսքը գնում է 30-35000 ԱՄՆ դոլարի մասին»,- ասաց ընկերության հատուկ նախագծերի բաժնի ղեկավար Աննա Ուլունցը՝ «Սակայն երկրի ԱԺ նախագահի անվտանգության վրա խնայել չի կարելի, մեր կարծիքով։ Մեր աչքուլունքը կերաշխավորի -85% չար աչք, -70-75% և առնվազն -48% չուզողություն։ Բնականաբար, ունենք նաև 2 տարի երաշխիք»։

Թեև աչքուլունքի ձեռբերումը նախատեված չէր 2021թ բյուջեյով, այն ձեռք կբերվի հատուկ ծրագրային տողով։

Latest

Փաշինյանը կրկին «ՀԴՄ»-ի հետ վիդեո է նկարել
ՎԻԴԵՈ. ՔՊ աջակից տիկտոկերին թույլ չեն տվել մտնի Զանզիբար սրճարան
ՌԴ-ում հրաժարվում են հայերին ապրանք վաճառել. Ֆուռերը դատարկ են գալիս Հայաստան
Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից, և սա չափազանցություն չէ. իրանցի պատգամավոր
Նարեկ Գրիգորյանի ցույց տված սրտիկն իրեն չփրկեց
VIDEO. Ինչո՞ւ է ձերբակալվել համացանցից հայտնի մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանը
Նիկոլ Փաշինյանիը շատ ավելի, ագրեսիվ, քայքայիչ ու կործանարար է դառնալու. Փաշոյան
ՑԱՆԿ. Ով, քանի մանդատ կստանա և ովքեր կդառնան պատգամավոր
Մոսկվայում սպասում են ընդդիմության քայլերին