Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն, ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
Մայրաքաղաքում երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներում կայանելու համար գործող 5,000 դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտման համար գործող 5,000 դրամ տուգանքի փոխարեն կսահմանվի 20 հազար դրամ տուգանք։
