ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Ինչպես են ռուս զինվորականները տեղակայվում Ոսկեպարում

Փաստինֆո

Ռուս զինվորականները Տավուշի Ոսկեպարում են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոսկեպարի բնակիչները՝ նշելով, որ ռուս զինվորականները տեղակայվում են բնակավայրում՝ մայրուղու մոտ։ Այսօր արդեն երկու ռուսական դրոշ են տեղադրել։

Նշված մայրուղին միջպետական ճանապարհի մի հատված է ու տանում է նաև դեպի Վրաստան։

«Դրոշները տեղակայել են տրասին կպած։ Երկու դրոշ են դրել։ Նոր են եկել՝ երկու ժամ առաջ։ դրոշները դնում են, եթե եկել են ուրեմն կմնան։ Գուցե սահմանազատման աշխատանքների համար են եկել»,- հայտնեց Ոսկեպարի բնակիչը։

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ են նաև կադրերը, որտեղ հենց ճանապարհին կայանված են ռուսական զորամասին պատկանող «Կամազ» և «Ուրալ» մեքենաները՝ ռուսական դրոշներով։

Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հրաժարվեց «Փաստինֆո»-ին մեկնաբանել տեղեկությունները՝ խնդրելով դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն։ Գերատեսչությունից մեր զանգերը մնացել են անպատասխան։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանն այսօր լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։

Latest

Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից կարելի է քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները ԱՄՆ դեսպանին
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով
Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ զրույց Բագրատ Սրբազանի հետ. Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը