ՖՈՏՈ. Մառախուղ է եղել, բոյ է գնացել. ինչպես են զինվորները վիրավորում ստացել

News.am
Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետեւանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը գիտակցության է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:

«Փառք Աստծո, արդեն գիտակցության է եկել, խոսում է, բժիշկների ասելով կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա` նշելով, որ Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը:

Հարցին, թե ինչ հանգամանքներում է Արմանը վիրավորում ստացել, Գուրգեն Աթասյանն ասաց, որ այդքան էլ մանրամասներին տեղյակ չէ, սակայն գիտի, որ հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ մարտ է տեղի ունեցել եւ այդ ընթացքում էլ մեր կողմից 3 զինծառայող է վիրավորում ստացել:

«Մառախուղ է եղել, բոյ է գնացել, այդպես վիրավորում է ստացել: 7-8 մետրի վրա դիրք են սարքել, էդ դիրք չի էլի, 3 պատերազմներով էլ անցել եմ, էդ դիրք չի, էդ էնքան որ երեխեքին տարել են, կոխել են մի հատ անկապ տեղ, էդ դիրք չի, էդ խրամատ չի, էդ նորմալ տեղ չի»,- ասաց նա:

Գուրգեն Աթասյանն ասաց, որ իր որդին 1 տարի 1 օրվա ժամկետային զինծառայող է եղել, երբ վիրավորում է ստացել. «Իրեն Արմավիրի ուսումնականից են տեղափոխել, ինքը սովորել է БМП (զրահապատ տեխնիկա խմբ.), իրեն տարել են, պոստ է կանգնել, երբ իմ երեխեն պետք է БМП վարեր, այսինքն տանկիստին տանում են խրամատ պահի էլի»։

Գուրգեն Աթասյանի համոզմամբ, մեր զինծառայողների անվտագությունը այդ դիրքերում ապահովված չէ, քանի որ գոնե 30-40 մետր պետք է լինի միջդիրքային տարածությունը:

Գուրգեն Աթասյանը նշեց, որ ինքը արցախյան 3 պատերազմների մասնակից է, այս վերջին պատերազմում էլ վիրավորում է ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ սահմանային փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Latest

հուլիսի 23-ից երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
Մելիքգյուղում 25 և 20-ամյա եղբայրները գրտնակnվ uպանել են իրենց մորը. մանրամասները
Գների նոր ցանկ. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
11-ամյա Եվայի «Տատիկ-պապիկ»-ի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից, գնվել է 1800 դոլարով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava