Փաշինյանը սեպտեմբերին նոր համաձայնագիր կստորագրի. ինչ է տեղի ունենալու սահմանին

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Արդեն հայտնի է, որ մոտ ապագայում կառավարության եւ ՌԴ-ի միջեւ պայմանավորվածություն ձեռք կբերվի Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար հատվածում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, որից հետո զորքը դուրս կբերվի առաջնագծից։ Բանակցությունների փաստը երեկ հաստատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Հարցին՝ ադրբեջանական կողմն արդեն համաձայնությունը տվե՞լ է, Դավթյանը պատասխանել է.

«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են կողմի հետ, որովհետեւ կան հարցեր: Մեր նպատակն է՝ առանց բախումների ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումը սահմանին, ու ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացնենք միջոցառումներ: Անհրաժեշտության դեպքում մենք համագործակցում ենք ռուսական կողմի հետ»։

Մեր ինքնիշխան տարածքն այլ պետության խաղաղապահներին վստահելու ԳՇ պետի խրոխտ մեկնաբանությունից ակնհայտ է, որ միայն հայկական կողմի զորքն է հետ քաշվելու, եւ դժվար է ասել, թե արդյունքում ինչ կարող է տեղի ունենալ մեր սահմաններին։

Տեղեկություններ կան նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն աշնանը, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էության, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Latest

Խելահեղ գիշեր բեյսբոլի խաղում. Մեքսիկայում ձերբակալել են ՀԴԲ-ի կողմից ամենաշատ որոնվող նարկոբարոններից մեկին
Պաոլո Բուլգարին՝ ընկերության երկարամյա նախագահը, մահացել է 89 տարեկանում
Բրիտանացի լողորդը Հորմուզի նեղուցով լողացել է 15 կիլոմետր՝ պատերազմի հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու համար
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»
Տատյանա Քիմն այլևս Wildberries-ի գլխավոր տնօրենը չէ
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Դավիթ Սիմոնյանը նոկաուտով հաղթել է անգլիացի մրցակցին և ապահովել Հայաստանի առաջին մեդալը
ԱՄՆ դեսպանների հիմնադրամի աջակցությամբ իրականացվել են Դաշտադեմի ամրոցի պահպանության աշխատանքները
Գարեգին Նժդեհի հրապարակում բшխվել են «BMW X5»-ը, «Mercedes-Benz G 550»-ը, մեկ այլ «Mercedes» և երկու տրոլեյբուս․ կան վիրավnրներ