Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար

«Փաստ» թերթը գրում է. «Երիտասարդական պալատը վերականգնելու համար նախորդ տարի քաղաքացիական նախաձեռնություն էր ստեղծվել, որտեղ ընդգրկվել էին տարբեր բնագավառների ներկայացուցիչներ ու արվեստագետներ: 2019թ. ամռանը ժողով էր եղել, որտեղ այս հարցով մշտական զբաղվելու որոշում էր կայացվել:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում պատմեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը ևս ներգրավված է աշխատանքներում: Սա միայն նախապատմությունն էր: Մեր զրույցի թեման այն արդյունքն է, որին արդեն այս փուլում հասել են նախաձեռնության անդամները: Օրերս Երիտասարդական պալատի վերականգնման եռաչափ մոդելն է ներկայացվել, որի հեղինակը «A3 Architects» ճարտարապետական արվեստանոցն է:

«Անցած տարվա ամռանը տեղի ունեցած ժողովին հաջորդեցին ուսումնասիրությունները, ի վերջո, եկանք այն հայտարարի, որ Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար: Նաև նամակ ենք գրել կառավարությանն ու պետական գույքի կառավարման կոմիտեին:

Այնտեղ ներկայացրել ենք այն իրավական հիմքերը, որոնք պետք է ուսումնասիրվեն, որովհետև պայմանագիրը, որով սեփականաշնորհված էր երիտասարդական պալատը, կատարված չէր, և կային բազմաթիվ խախտումներ:

Այդ ամենին զուգահեռ՝ սկսեցինք կազմել գծագրեր, և այդ գծագրերի հիման վրա ստեղծեցինք վերականգնման եռաչափ մոդելը»,ասաց ճարտարապետը՝ նշելով, որ այս պահին աշխատանքները կարանտինի պատճառով սառեցված են:

«Երիտասարդական պալատի սեփականաշնորհման գործընթացում ինձ համար դեռ մինչ այսօր անհասկանալի հարցեր են մնացել: Նախ՝ այն սեփականաշնորհվեց կոպեկներով, նաև վերակառուցման ինչ-որ նոր նախագծեր ներկայացրեցին, որոնցից և ոչ մեկը չընդունվեց ու չսիրվեց ժողովրդի կողմից:

Ի վերջո, այն պարզապես քանդեցին, և երկար տարիներ Երիտասարդական պալատի տարածքն անօրինական, առանց լիցենզիայի ծառայեց որպես բազալտի մշակման տեղ:

Ըստ պայմանագրի, պետական ներդրումային ծրագիր պետք է լիներ, 5 մլն դոլար գումար պետք է ներդրվեր երիտասարդական պալատն արդիականացնելու նպատակով: Դրա փոխարեն, սակայն, շենքը քանդեցին ու գրեթե 8 տարի քաղաքի կենտրոնում բազալտե խիճ էին աղում»,-ասաց նա:

Հեղինակները դեռ չեն հաշվարկել, թե որքան գումար և ժամանակ է պետք Երիտասարդական պալատի վերականգնման համար:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափելի իրավիճակ Բալահովիտում․ վտանգավոր վիրուս է տարածվում․ ի՞նչ է կատարվում
«Մի օր լավ է զգում, մի օր՝ վատ». ի՞նչ է հայտնի Գոռ Հակոբյանը որդու բուժման ընթացքից
Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին. uպանություն թե՞ ինքնաuպանություն
Ոբբերգական վթար Տավուշում․ մեքենան 30 մետր բարձրությունից ընկել գլխավոր ճանապարհի վրա․ 14-ամյա աղջիկը մաhացել է
Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշա Ասատրյանը շքեղ հարսանիքից կադրեր է հրապարակել. ամուսնացե՞լ է
Սոֆի Դևոյանն արձագանքել է բաժանման լուրերին. ի՞նչ է իրականում տեղի ունեցել
Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը․ ի՞նչ անուն է ստացել երեխան
Դատավոր Դոլմազյանը թույլ չտվեց Սամվել Կարապետյանին գնալ հոր գերեզման․ մանրամասներ
Կենդանաբանական այգուց «փախած զեբրը» իրականում ներկված էշ էր․ ո՞վ էր «չար կատակ» խաղում