Ռուսաստանը որոշել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորին արտահանձնել Երեւանին

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին արտահանձնել Երեւանին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։

Ըստ հրապարակման, Սարգսյանը ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ Զելենոգրադ քաղաքում։ Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվում է սկսած 2018-ի հոկտեմբերից։ Նրան մեղագրվում են հանցավոր խմբավորման մեջ ներգրավված լինելու, առանձնապես խոշոր չափի ունեցվածք կազմակերպված հանցախմբի միջոցով հափշտակելու եւ այլ հանցադրվագներում։ Ռուսական կողմը հայտարարել է, որ որոշում է կայացրել բավարարել հայկական կողմի հայցը։ Լեւոն Սարգսյանը եղել է մի քանի գումարումների ԱԺ պատգամավոր եւ ՀՀԿ անդամ։

Latest

Ո՞վ է նկարահանել և տարածել սկանդալային տեսանյութը. դպրոցի տնօրենը նոր մանրամասներ է հայտնում
Վթարային ջրանջատում Երևանում
COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել
Հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի են հայտնաբերել։
Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել
Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է
Նոյեմբերի 8-9-ը տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով
«Ստոր են…»․ Քրիստինա Եղոյանի սկանդալային հրապարակումը՝ բաժանումից հետո​
Կրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներ