Ի՞նչ է նախատեսում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նոր պետական ծրագիրը

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ միջազգային պարտավորություններից և հանձնառություններից։ Ռազմավարական ծրագիրը նախատեսում է զարգացնել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների և քաղաքացիական հասարակության կառույցների փոխգործակցության մեխանիզմները, ապահովել ոլորտային մասնագետների շարունակական վերապատրաստում և մասնագիտական կարողությունների զարգացում, ընդլայնել զոհերի համար մատչելի սոցիալական, հոգեբանական և իրավական ծառայությունների շրջանակը, խթանել հանրային իրազեկման նոր մեթոդների կիրառությունը՝ թիրախավորելով բարձր ռիսկային խմբերին, ամրապնդել միջգերատեսչական և միջազգային համագործակցությունը՝ կանխարգելման և հետաքննության արդյունավետության բարձրացման նպատակով։

Ռազմավարական ծրագրի նպատակն է ձևավորել միասնական քաղաքական և իրավական տեսլական՝ ամրապնդելով պետության համակարգային և համաչափ արձագանքը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման բոլոր դրսևորումներին՝ հիմնվելով իրավունքի գերակայության, մարդու արժանապատվության և պետության պատասխանատվության սկզբունքների վրա։

Latest

Կեղծ ալկոհոլը ողբերգության պատճառ է դարձել․ կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր տուժածներ
Ի՞նչ է նախատեսում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նոր պետական ծրագիրը
22-ամյա հարսնացուին փակել է տանը, բազմոցին էլ ատրճանակ է պահել
Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Աբովյան փողոցը ժամանակավորապես կփակվի
18-ամյա աղջիկը 10 ամսական երեխայի է առևանգել
Մահվան երկու դեպք՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը
Երևանում 15-ամյա պատանի է դանակահարվել
Որքանո՞վ է սոցիալական կյանքն ազդում դելֆինների կյանքի տևողության վրա
Աբովյանում մեքենան վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին