Ես ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ անսպասելիորեն հեռացել է սրահից։ Պատճառը Պորտուգալիայի ազգային հավաքականում Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի ավարտի վերաբերյալ հնչած հարցն է եղել։

41-ամյա հարձակվողն ազգային ընտրանում ելույթներն ավարտելու մասին հայտարարել էր նոյեմբերի 5-ին և հրաժարվել հրաժեշտի հանդիպում անցկացնելուց։

«Սա Պորտուգալիայի հավաքականի առաջին միջազգային դադարն էր առանց Կրիշտիանու Ռոնալդուի։ Կցանկանայի՞ք որևէ բան ասել այս առիթով»,- հարցրել է լրագրողը։

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Որպես պորտուգալացի կասեմ միայն մեկ բան՝ ես ուզում եմ, որ Պորտուգալիան միշտ հաղթի։ Դրանից հետո ես ձեռքերս լվանում եմ և ոչինչ չեմ ասում»,- պատասխանել է Մոուրինյուն և հեռացել։

Հավելենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես է եկել 2003 թվականից՝ անցկացրած 234 խաղում դառնալով 146 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ նա նվաճել է Եվրո-2016-ի չեմպիոնի տիտղոսը և երկու անգամ հաղթել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում։

Latest

38 սանտիմետրանոց ոտնահետքեր, տարօրինակ մռնչյուն ու ուժեղ հոտ․ ինչ է հայտնի Բիգֆութի մասին
Խելահեղ գիշեր բեյսբոլի խաղում. Մեքսիկայում ձերբակալել են ՀԴԲ-ի կողմից ամենաշատ որոնվող նարկոբարոններից մեկին
Պաոլո Բուլգարին՝ ընկերության երկարամյա նախագահը, մահացել է 89 տարեկանում
Բրիտանացի լողորդը Հորմուզի նեղուցով լողացել է 15 կիլոմետր՝ պատերազմի հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու համար
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»
Տատյանա Քիմն այլևս Wildberries-ի գլխավոր տնօրենը չէ
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Դավիթ Սիմոնյանը նոկաուտով հաղթել է անգլիացի մրցակցին և ապահովել Հայաստանի առաջին մեդալը
ԱՄՆ դեսպանների հիմնադրամի աջակցությամբ իրականացվել են Դաշտադեմի ամրոցի պահպանության աշխատանքները