Գերմանիայում նախագծել են աշխարհում առաջին փայտից ու գրանիտից կամուրջները

Գերմանիայի մայրաքաղաքում նախատեսում են նոր տեխնոլոգիայով երկու հետիոտնային և հեծանվային կամուրջ կառուցել։ Գերմանացի ինժեներները մշակել են առանց բետոնի կառուցվածք, որը համատեղում է փայտն ու գրանիտը։ Նրանց գնահատմամբ՝ նման կամուրջները կարող են սովորական փայտե կառույցներից երեքից հինգ անգամ ավելի երկար ծառայել և միաժամանակ զգալիորեն կրճատել ածխաթթու գազի (CO₂) արտանետումները։

Ինչպես հաղորդվում է, Բեռլինի տեխնիկական համալսարանի հետազոտողների և Miebach ինժեներական ընկերության համատեղ մշակած նախագիծը դարձել է կամրջի կառուցվածքում այս երկու շինանյութերի համադրման առաջին օրինակն աշխարհում։ Կառուցվածքի կայունությունն ու անվտանգությունը ստուգելու համար մասնագետներն ամրության բազմաթիվ փորձարկումներ են անցկացրել։

Փայտե տարրերը եղանակային անբարենպաստ պայմաններից պաշտպանելու համար ինժեներները բետոնի փոխարեն գրանիտե զանգվածեղ սալեր են օգտագործել։ Այժմ Miebach ընկերությունը մտադիր է Բեռլինի Շպանդաու շրջանում երկու այդպիսի կամուրջ կառուցել հետիոտների և հեծանվորդների համար, գրում է Naked Science-ը։

Յուրաքանչյուր կառույցի երկարությունը կկազմի մոտ 15 մետր։ Դրանք կփոխարինեն անպիտան դարձախ հին փայտե կամուրջներին։ Նախագծի հեղինակները կարծում են, որ փայտի և գրանիտի համադրությունը հնարավորություն կտա ոչ միայն մեծացնել կառույցների կրողունակությունը, այլև պարզեցնել դրանց ապամոնտաժումն ու նյութերի հետագա վերամշակումը։

Հետազոտողները հույս ունեն, որ մշակված տեխնոլոգիան հեռանկարում կկարողանա օրինակ ծառայել ամբողջ Գերմանիայում հետիոտնային և հեծանվային այլ կամուրջների կառուցման համար։

Latest

38 սանտիմետրանոց ոտնահետքեր, տարօրինակ մռնչյուն ու ուժեղ հոտ․ ինչ է հայտնի Բիգֆութի մասին
Խելահեղ գիշեր բեյսբոլի խաղում. Մեքսիկայում ձերբակալել են ՀԴԲ-ի կողմից ամենաշատ որոնվող նարկոբարոններից մեկին
Պաոլո Բուլգարին՝ ընկերության երկարամյա նախագահը, մահացել է 89 տարեկանում
Բրիտանացի լողորդը Հորմուզի նեղուցով լողացել է 15 կիլոմետր՝ պատերազմի հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու համար
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»
Տատյանա Քիմն այլևս Wildberries-ի գլխավոր տնօրենը չէ
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Դավիթ Սիմոնյանը նոկաուտով հաղթել է անգլիացի մրցակցին և ապահովել Հայաստանի առաջին մեդալը
ԱՄՆ դեսպանների հիմնադրամի աջակցությամբ իրականացվել են Դաշտադեմի ամրոցի պահպանության աշխատանքները