Toyota Crown սեդանը նոր հատուկ տարբերակ է ստացել

Toyota Motor-ը թողարկել է Crown սեդանի ձախ ղեկով տարբերակի նոր հատուկ համալրումներ։

Հատուկ տարբերակները կոչվում են Premium Edition և Supreme Edition։ Մոդելի ստանդարտ տարբերակից դրանք տարբերվում են բացառապես ոճային լուծումներով։

Այսպես, Crown Sedan Premium Edition/Supreme Edition-ի թափքը ներկված է երկգույն սխեմայով. կարելի է ընտրել Crystal Silver/Crystal Black (արծաթագույն + սև) կամ Crystal Silver/Crystal White (արծաթագույն + սպիտակ) համադրությունը։ Ռադիատորի ճաղավանդակի շրջանակը մուգ է, իսկ համալրման մեջ ներառված է լուսարձակների հեռահար լույսի ավտոմատ կառավարումը։ Premium Edition-ն ունի 19 դյույմանոց անվասկավառակներ, իսկ Supreme-ը՝ 20 դյույմանոց, հայտնում է Drom.ru-ն։

Կաշվե սրահը, պատվիրատուի ընտրությամբ, սև կամ բաց շագանակագույն է։

Չինաստանում Toyota Crown Sedan Premium Edition/Supreme Edition-ն առաջարկվում է միայն հիբրիդային ուժային համակարգով։ Դրա կազմում աշխատում են 2,5 լիտրանոց բենզինային ներքին այրման շարժիչը (185 ձիաուժ) և քարշային էլեկտրաշարժիչը (178 ձիաուժ), իսկ վառելիքի բաքի տարողությունը 84 լիտր է։ Ավտոմեքենան հետևաքարշ է։

Toyota Crown Sedan-ի նոր հատուկ տարբերակների գինը սկսվում է 299 000 յուանից։

Latest

Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք. Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի հետ կապված տեսանյութի մասին
Մուսաևը 6 կրակոց է արձակել հայ կնոջ ուղղությամբ, զենքով սպառնացել երեխաներին, հափշտակել գումար, հեռախոս և երկու ձախ կոշիկ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել․ բուժքույրը ձերբակալվել է
Բաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ է
Իտալիան առաջ է անցել ԱՄՆ-ից․ որտեղ են ամենաշատը մեքենա ունեցող ընտանիքները
Toyota Crown սեդանը նոր հատուկ տարբերակ է ստացել
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին․ կան փակ ու դժվարանցանելի հատվածներ
Գևորգ Գրիգորյանը բացահայտել է՝ որտեղ և երբ է սկսվել իր նոր սիրո պատմությունը
Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է