ԱՄՆ-ի Կանզաս նահանգի բնակիչ, 54-ամյա Մեթյու Հեյը Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվել է որպես աշխարհում ամենաերկար մորուքն ունեցող տղամարդ։ Նրա մորուքի երկարությունը 1 մետր 60 սանտիմետր է՝ գերազանցելով նախորդ ռեկորդակրի՝ 1 մետր 6 սանտիմետր երկարությանը։ Մեթյուն ավելի քան 20 տարի չի կտրել իր գանգուր, շագանակագույն մորուքը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ երեխաները մի անգամ խնդրել են հյուսել մորուքը։

Նրան դուր է եկել արդյունքը, իսկ ժամանակի ընթացքում հյուսքը վերածվել է երկար մազափնջի։ Տղամարդու մորուքն ամեն տարի երկարում է մոտ 7-10 սանտիմետրով։ Այն արդեն այնքան երկար է, որ Մեթյուն կարողանում է փաթաթել գոտկատեղին։ Առօրյա գործերի ժամանակ այն մի քանի անգամ ծալում և կապում է, քանի որ մորուքը հասնում է հատակին։ Տղամարդը չի պատրաստվում կտրել մորուքը և շարունակում է խնամել այն սովորական շամպունով ու կոնդիցիոներով՝ առանց կարճացնելու։
