Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել

Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է Վահրամաբերդ գյուղի բնակչուհու՝ 2023 թվականին ծնված աղջնակի՝ Գ․Գ․-ի մահվան հանգամանքները, գրում է Aravot.am-ը։

Մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն առ այն, որ հոկտեմբերի սկզբներին երեխայի մոտ նկատվել է կոկորդի կարմրություն ու ջերմության բարձրացում, բուժօգնության համար դիմել են Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկա, երեխային բուժել են, նա ապաքինվել է, սակայն հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում, առողջության վատթարացման հետևանքով նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք՝ նախկին մանկական ավստրիական հիվանդանոց։

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20․00-ին, երեխայի առողջական վիճակը վատացել է, իսկ ժամը 21․00-ի սահմաններում մայրը բժիշկներից տեղեկացել է երեխայի մահվան մասին։

Latest

Ադրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ Դրմեյան
Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը
Ռուսաստանը սահմանափակել է կանխիկ ռուբլու արտահանումը Հայաստան և ԵԱՏՄ այլ երկրներ
«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը
Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել
Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր վերանայումները լինելու են միայն բարձրացման ուղղությամբ։
Վիկտորիա Բոնյան պատմել է, թե ինչպես է մի անգամ Hermès-ի գոտիով պատժել իր 14-ամյա դստերը
79-ամյա կնոջ երկու դուստրերը հիվանդանոցում վեճեր են հրահրել․ բժիշկը դիմել է ոստիկանություն