Մոսկվայի օդանավակայաններում արտակարգ իրավիճակ է․ «Շերեմետևո»-ից տարհանում են ուղևորներին, բոլոր 4 օդանավակայանները փակվել են

Օդային տագնապի պատճառով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից տարհանվում են բոլոր ուղևորները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել օդանավակայանի Telegram ալիքում Երևանի ժամանակով 16։22-ին։

«Կատարվում է ուղևորների տարհանում։ Տվյալ պահին բոլոր տերմինալների «ստերիլ գոտիներ» (խմբ.՝ անվտանգության գոտիներ) մուտքը սահմանափակված է։ Ուղևորներին տեղեկացնելու համար հայտարարություններ են հնչում», – հայտնել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից՝ նշելով, որ օդանավակայանի աշխատակիցներն օգնում են ուղևորներին տեղափոխվել անվտանգ ապաստարաններ։

«Շերեմետևո»-ից հայտնում են, որ այս միջոցառումները ձեռնարկվել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման սպառնալիքի պատճառով։ Օդանավակայանի ղեկավարությունը խնդրել է ուղևորներին հեռու մնալ պատուհաններից, տեղափոխվել տերմինալների ներսում գտնվող փակ տարածքներ և մնալ այնտեղ։

«Թռիչքների ժամանակացույցում հնարավոր են փոփոխություններ», – զգուշացրել են օդանավակայանից։

«Ռոսավիացիա»-ն հայտարարել է, որ Մոսկվայի մարզի բոլոր չորս օդանավակայանները՝ «Շերեմետևո»-ն, «Վնուկովո»-ն, «Դոմոդեդովո»-ն և «Ժուկովսկի»-ն, «փակ են ինչպես ժամանող, այնպես էլ մեկնող ինքնաթիռների համար»։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ վերջին երկու ժամվա ընթացքում խոցվել է դեպի Ռուսաստանի մայրաքաղաք արձակված 17 ԱԹՍ։ Առավոտյան, նա հայտնել էր, որ գիշերվա ընթացքում Մոսկվային մոտեցող 5 ԱԹՍ է խոցվել։

Latest

Ուշադրություն․ մի շարք հասցեներում ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը
Ծառուկյանը վրեժխնդիր եղավ Դենիսից․ ջախջախիչ հաղթանակ ու ցուցադրական քայլ
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տասներկու Սուրբ Վարդապետների հիշատակի օրը
Ոստիկանությունը պարեկություն կիրականացնի թռչող էլեկտրական սարքով․ նորամուծություն ԱՄՆ-ում
Mercedes-AMG-ը ներկայացրել է 1169 ձիաուժ հզորությամբ էլեկտրական SUV․ գինը՝ 113 հազար եվրոյից
Արյունալի հրաձգություն Հորդանանի եկեղեցում․ առնվազն 7 զոհ կա, շուրջ 10 մարդ վիրավորվել է
Մոսկվայի օդանավակայաններում արտակարգ իրավիճակ է․ «Շերեմետևո»-ից տարհանում են ուղևորներին, բոլոր 4 օդանավակայանները փակվել են
Ստեփանավանի ընտրություններից առաջ նոր ձերբակալություններ․ ընդհանուր 24 անձի մեղադրանք է ներկայացվել
Սիսիանում 9-ամյա երեխայի վրա կրակել են խաղալիք ատրճանակով, ապա դանակով սպառնացել կտրել մատները