Երևանում տղամարդը 7 մետր բարձրությունից ընկել է. նրան շտապ տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք.

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի Ֆիրդուսի թաղամասում՝ Խանջյան 7 հասցեի շինհրապարակում, քաղաքացին բարձրությունից վայր է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին ոստիկանները, քաղաքացիները և նշված շենքը կառուցող բանվորներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու կոտրվածքներով հիվանդանոց են տեղափոխել 76-ամյա տղամարդու։

Շտապօգնության բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այդ թվում պարանոցին տեղադրելով ֆիքսատոր, որից հետո տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վ․ Թադևոսյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ ճշտում են շենքը կառուցապատողի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդն ընկել է կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից, իսկ շենքի շինարարության պատասխանատուն «Էլիտ Հոլդինգ»-ն է։

Latest

Լրագրողուհու կրծքից հայացքը փախցնող մարզիչը համացանցի աստղ է դարձել
Ուզո՞ւմ եք վերանորոգել բնակարանը․ այս թվերը կարող են փոխել ձեր հաշվարկները
Ձմեռվանից առաջ «Գազպրոմի» կարևոր հայտարարությունը․ գազի պաշարները ռեկորդային են
Երևանում տղամարդը 7 մետր բարձրությունից ընկել է. նրան շտապ տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք.
Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ սեռակшն բռնnւթյուն գործադրած 44-ամյա հորը
Լուսինե Բադալյանին անհայտ պատճառներով արգելել են մուտք գործել ՌԴ
14 քաղաքացի 8,4 միլիոն դրամ է կորցրել, գովազդել էր նաև հայտնի բլոգերը
Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է