Starnews-ը գրում է․ Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը հանդես է եկել հուզիչ ուղերձով՝ դիմելով իր հետևորդներին և խնդրելով աջակցել երգիչ Կարեն Հակոբյանին, ով առողջական ծանր խնդիրների պատճառով պայքարում է կրկին ոտքի կանգնելու համար։
Կարեն Հակոբյանին սպասվում է վիրահատություն, որի համար անհրաժեշտ է մեծ գումար, և արդեն ամիսներ շարունակ հայտարարված է դրամահավաք։
Քրիստինա Եղոյանը իր ուղերձում նշել է․
«Շատ կուզեմ, որ դուք նույնպես, եթե կարողանաք, ձեր փոքր կամ մեծ օգնությունը ցուցաբերել մարդու, ով կառողջանա և նորից կերգի այն մարդկանց համար, ովքեր իրեն լսում էին ու սիրում էին։ Շատ ուրախ կլինեմ, որ տեսնեմ իմ հետևորդները նույնպես օգնել են իրեն ու կարողացել ենք նրան ոտքի կանգնեցնել, դա ամենասիրուն ու հաճելի բանը կլինի»։
