Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնաuպան է եղել

Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացի է ինքնասպան եղել: Factor TV-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղածն Արմեն Հովհաննիսյանն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել:

Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:

ՔԿ-ից հայտնում են. «Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»:

«Մեր տեղեկություններով՝ Կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Արմեն Հովհաննիսյանին դեռևս մեղադրանք ներկայացված չի եղել, բայց ձերբակալվածի կարգավիճակ է ունեցել: Ի սկզբանե տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, ապա՝ Նուբարաշենի հոգեբուժարան:

Ոստիկանությունից պարզաբանում են. «Ա.Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:

Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»»,– գրում է լրատվամիջոցը։

Latest

5 ու կես տարի անց Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը․ հուզիչ
«Դուք պետք է մեռնեք, որ ես վայելեմ»․ որդին ծնողներին սպառնացել է. ի՞նչ է տեղի ունեցել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք՝ անունը Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկել ու վռնդել. Քոչարյան
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խռխռալու ես». Փաշինյանը սպառնացել է Սամվել Կարապետյանին
ՀԱՂԹԱՆԱԿ․ Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինչո՞ւ Եկեղեցում հարվածեցիք անչափահաս տղային»․ հարց՝ 18-ամյա Դավիթին հարվածած Փաշինյանի թիկնապահին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ավինյան, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող»․Ծառուկյանը դիմել է Ավինյանին
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը եղել է ոչ սթափ