Երեկ՝ մայիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններով, պարզել են երեկ՝ մայիսի 16-ին, Փարպեցի փողոցում կրակոցներ արձակած քաղաքացու ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ, 21-ամյա Երևանի բնակիչ Նվեր Ա․-ն, ինքնաձիգով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16-ին, հերթական կրակոցներն էին տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ էր ստացվել, որ Փարպեցի փողոցում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։
Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և այս պահին ոստիկանները պարզում էին՝ արդյոք ծեծկռտուք-կրակոցի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։
