Starnews-ը գրում է․ Լիլի Մորտոն առաջին անգամ ամբողջությամբ ցույց է տվել փոքրիկ դստեր դեմքը։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ լույս աշխարհ էր եկել զույգի առաջնեկը, ում անվանել են Ավրորա։
Ծննդաբերությանը ներկա է եղել նաև Լիլիի ամուսինը, ով այդ կարևոր ու հուզիչ պահերից տեսանյութեր և լուսանկարներ էր հրապարակել սոցիալական հարթակներում։
Այսօր արդեն զույգը նոր կադրեր է հրապարակել՝ ցույց տալով փոքրիկ Ավրորային։ Հրապարակմանը կից նրանք գրել են․ «Ավրորան ծանոթանում է հայրիկի և ապերիկների հետ»։
Ներկայացնում ենք հուզիչ լուսանկարները։




