ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ մայիսի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, roadpolice.am կայքում հերթագրումները ժամանակավորապես չեն գործելու։
Սահմանափակումը վերաբերում է վարորդական վկայականի և տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործընթացներին։
Նա նշել է, որ այդ ծառայությունները տվյալ պահին հասանելի չեն լինելու տեխնիկական աշխատանքների պատճառով։
Կայքում իրականացվում է տեխնիկական վերազինում՝ ծառայությունների որակը բարելավելու նպատակով
