«Միանգամից երեք վիրահատություն»․ Սուպեր Սաքոյի պրոդյուսերը բացառիկ մանրամասներ է հայտնել

Starnews-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգիչ Սուպեր Սաքոը Հայաստանում վիրահատության է ենթարկվել։ Նրա առողջական վիճակի և վիրահատության մանրամասների մասին StarNews-ին բացառիկ հարցազրույց է տվել երգչի պրոդյուսեր Լիլիթ Գալստյանը։

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ Սուպեր Սաքոն երկար ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել։ «Անընդհատ ցավեր է ունեցել ստամոքսի հատվածում, այրոցներ, սրտխառնոց։ Ամերիկայում դիմել է մի քանի բժիշկների, սակայն ամեն մեկը տարբեր վարկածներ են ասել»,- պատմել է նա։

Պրոդյուսերի խոսքով՝ երբ երգիչը երկու շաբաթով Հայաստան է եկել, դիմել են բժիշկ Նարեկին, ով անհրաժեշտ հետազոտություններից հետո հայտնել է, որ շտապ վիրահատություն է անհրաժեշտ։

«Պարզվել է, որ լեղապարկը բորբոքված էր, ներսում ավազները շատ խիտ էին և փակում էին լեղածորանը։ Բացի այդ, ուներ նաև ուժեղ այրոցներ, սրտխառնոց և կերակրափողի ճողվածք։ Արդյունքում հաջորդ օրը միանգամից երեք վիրահատություն արվեց»,- նշել է Լիլիթ Գալստյանը։

Վիրահատությունից հետո երգիչը երեք օր գտնվել է Շենգավիթ ԲԿ-ում բժիշկների հսկողության տակ։ Այժմ նրա վիճակը լավ է, և արդեն վաղը պատրաստվում է թռիչքի։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այսօր դասերը կես ժամ կարճ արեցինք, որ մասնակցենք». դպրոցի ուսուցիչներին ստիպո՞ւմ են մասնակցել Փաշինյանի քարոզարշավին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծառուկյանը 3 գույնի սառոչկա ա հագել»…չուզող են, լավ եմ արել, հագել եմ. Ծառուկյանը բարկացավ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ Ռոբերտ Քոչարյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արդեն վնգունները դուրս ա գալիս». ինչպես է Փաշինյանը սպառնում ընդդիմությանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կինս լացելով զանգեց, շուտ արի, եկա տեսա սարսափելի դեպք»․ ինչպե՞ս է բեռնատարը մխրճվել տան մեջ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափելի վթար․ բեռնատարը բախվել է մի քանի մեքենայի և մխրճվել տան մեջ․ վարորդը տեղում մաhացել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափելի վիճակ ավտոբուսներում․ փակ դռներ և վիճող վարորդներ
Ի՞նչ վիճակում է գտնվում ՀՀ-ում հանտավիրուսի տարածման ռիսկը․ կտարածվի՞
Վարորդական վկայականի հերթագրումը ժամանակավորապես անհասանելի է. ո՞րն է պատճառը