Հայտնի են 2026–2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվելու են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվելու են 2027 թվականի մայիսի 21-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

1-ին դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 19-ց 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 22-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 23-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 15-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 15-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

2-րդ դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 22-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 23-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 22-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 22-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

3-12-րդ դասարաններում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 8-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 9-ը ներառյալ` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 22-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 22-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սուս, ոչ մեկի չասես, երկուսով թաքուն կուտենք. ո՞վ է Փաշինյանին ուղեկցող երեխան
ՍԱՐՍԱՓԵԼԻ․ ՀՀ մանկատանը 2 տղա երեխաներ տևական ժամանակ սեռական հարաբերություն են ունեցել
«Կլինի՞ ես խաղաղության կենացը հյութով խմեմ, ալկոհոլ չեմ օգտագործում». Փաշինյան
Պուտինը նեղացե՞լ է Հայաստանից՝ մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու համար․ ի՞նչ հայտարարություն է արել
Նիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը․ Արման Թաթոյան
Անհրաժեշտ չէ Հայաստանը մեզանից պաշտպանել․ հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիևի շոկային հայտարարությունը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Տուն ենք մտել, հո դատարկ ձեռով չենք մտնելու». Փաշինյանի թիկնապահը ջերմուկցի զինվորականին նվեր փոխանցեց
40-ամյա կինը հայտնել է, որ 26-ամյա տղան ձեռքերով և ոտքերով հшրվшծներ է հասցրել իրեն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ է սիրված դերասան Մովսես Երեմյանը և ինչու չի նկարահանվում նախագծերում