Մայիսի 6-ի ցերեկը, 7-9-ը ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Մայիսի 6-ի ցերեկը, 7-8-ին գիշերը և առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, մայիսի 9-11-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
