ԿԱՐԵՎՈՐ․ Ավտոբուսի վարորդին իջեցրել են և ծեծի ենթարկել, հիվանդանոցում է․ ի՞նչ է կատարվել

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Երևանում թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսում ապրիլի 8-ին վիճաբանության տեսանյութը,թե ինչպես են երիտասարդ տղաներ հարձակվում վարորդի վրա։

«Երևանի ավոտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը, ArmLur.am-ին , հայտնեց, որ միջադեպը սկսվել է ավտոբուսի ներսում՝ երկու ուղևորների միջև առաջացած վեճից։ Նրանք վիճել են ուղեվարձը չվճարելու հարցի շուրջ։ «Վիճաբանությանը միջամտել է վարորդը՝ հորդորելով դադարեցնել այն և նշել, որ հանրային տրանսպորտը կռվի վայր չէ»։Ըստ Ասատրյանի՝որոշ ժամանակ անց վեճի մասնակից ուղևորը մի քանի անձանց հետ գտել է տվյալ ավտոբուսը, կանգնեցրել այն, իջեցրել վարորդին ու ծեծի ենթարկել։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը՝ Սմբատ Զորավարի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։

Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել են նաև մյուս երկուսի ինքնությունները՝ Թևոսյան փողոցի բնակիչ 29-ամյա և Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդիկ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին՝ ժամը 21։40-ին, երեքն էլ ներկայացել են բաժին և ձերբակալվել։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 երեխաներիս հետ տանից հանեց. բլոգեր Սյունե Ավագյանի պատմել է ամուսնալուծության ու դաժան օրերի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես չեմ ապրել այդ 6 տարին. օր ու գիշեր լացել եմ. Հռիփսիմե Խուրշուդյանը պատմել է կյանքի ծանր փուլի մասին
«Երբ ես հանդիպեցի Սուրենին, նա արդեն բաժանված էր Յանայից»․ Մագային կրկին քննադատել են
Առողջական ծանր վիճակում գտնվող18-ամյա Դավիթին կրկին բանտ են տարել․․․ փաստաբանը մանրամասնում է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2 տարի առաջ էլ ընտանիքի պապն էր զпհվել վթшրից, կրկին Էլամիրն էր վարորդը․․․ողբերգական վթարն այս անգամ շատերի կյանքը խլեց
«Ապրես Ռաֆայելիս համար, սիրում եմ». սիրված դերասանուհի Լիլիթ Սարգսյանը մայր է դարձել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԿՐԿԻՆ UՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ Մրգաշենում ատամնաբույժի են սպանել․ ի՞նչ է կատարվել
ԿԱՐԵՎՈՐ․ Ավտոբուսի վարորդին իջեցրել են և ծեծի ենթարկել, հիվանդանոցում է․ ի՞նչ է կատարվել
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ․ Արաբկիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ի՞նչ  է կատարվել