ԼԱՎ ԼՈՒՐ․ Ծնվել է 44 օրյա պատերազմում զոհված հերոս Հայկ Մկրտչյանի եղբայրը` Էմիլ Մկրտչյանը

Շնորհակալ եմ, Տե՛ր, որ լսեցիր մեր աղոթքները ու մեր ընտանիք բերեցիր նրան»,– գրել է Հայկի քույրը՝ հրապարակելով նորածին եղբոր լուսանկարը։

Ուրախ ու ժպտերես Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ 2006 թվականից ուսանել է Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում։ Զբաղվել է շախմատով մինչև 2018 թվականը։

Մասնակցել է Հայաստանի առաջնություններին, Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարերին և Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարերին, որում գրանցել է մեծ հաջողություններ։ 2006 թվականից մինչև 2014 թվականը սովորել է Ավանի Գալինա Ստարովոյտովայի անվան 177 և Սպարտակ Մկրտչյանի անվան Բյուրակն կրթահամալիրում։ 2014 թվականից մինչև 2018 թվականը սովորել է Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում՝ ցուցաբերելով բարձր առաջադիմություն։ Զբաղվել է լողով, կարատե մարտական արվեստով և շախմատով։  Ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։

2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նույն թվականից անդամակցել է Առաջին Հայկական Ճակատ-ին։ Ակտիվ, կենսուրախ, ընկերասեր էր Հայկազը։ Փոքր տարիքից պայքարում էր անարդարության համար, չէր հանդուրժում, երբ որևէ մեկին անարդար մեղադրեին, ամեն հարցում ընկերների կողքին էր, իսկ տարբեր չարաճճիությունների ժամանակ, առանց մեկ վայրկյան տատանվելու, ամեն ինչ իր վրա էր վերցնում։ 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Իր 20 տարիների ընթացքում հասցրել է հերոսաբար մարտնչել 2 պատերազմների․ տավուշյան մարտերի և արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է եղել:

Կրտեսեր սերժանտ էր: Ականանետային հաշվարկի հրամանատար: Համակարգչային խաղերից ստացած պատկերացումներն ու գիտելիքներն էլ օգտագործում էր մարտական պատրաստվածության ժամանակ, նշանակետի հեռավորության կողմնորոշիչներ էր ստանում: Սիրահարվել էր Տավուշի բնությանը: Հուլիսյան մարտական գործողությունները ավարտվել են հայկական կողմի փայլուն հաղթանակով։

Մկրտչյան Հայկազի և իր պես հմուտ տղաների շնորհիվ հակառակորդը զգալի վնասներ ստացավ և հետ շպրտվեց՝ հասկանալով, որ անիմաստ է մարտնչել մարտունակ ստորաբաժանման դեմ: Հուլիսյան մարտերի համար Հայկազը արժանացել է Մարտական Հերթապահություն մեդալին։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եգոր Գլումովին սպառնացել են uպանել․ ի՞նչ է պատմել դեպքի մասին
ՀԱՂԹՆԱԿԱՆԵՐ․ Մարմնամարզության աշխարհի գավաթին հայ մարզիկները 8 մեդալ են նվաճել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միայն թե տեսնեք ինչպիսի գերշքեղ ծննդյան խնջույք է արել Դիաննա Գրիգորյանի․ ո՞վքեր են մասնակցել
ԼԱՎ ԼՈՒՐ․ Ծնվել է 44 օրյա պատերազմում զոհված հերոս Հայկ Մկրտչյանի եղբայրը` Էմիլ Մկրտչյանը
Բլոգեր Տարոն Սարգսյանն եմ, գիշերները թափառական մարդկանց եմ օգնում, շատ են, կացարան ա պետք․ բլոգերը դիմել է Փաշինյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Տաթև Ասատրյանին բնակարան նվիրել. սիրված երգչուհին հուզվեց
ԱՄՆ զինված ուժերը կոչնչացնեն այն քիչ մասը, որը մնացել է Իրանից․ ԹՐԱՄՓԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրված բլոգեր Նանո Քալաշյանը սպասում է իր առաջնեկին. Անչափ հուզիչ հոլովակ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտաշ Ասատտյանի դուստրն ու Արամ Ասատրյանի կինը հղի՞ են․ ընտանիքը ուրախության մեջ է