ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վաշինգտոնը կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Իսլամական Հանրապետությունը չբացի Հորմուզի նեղուցը։
«Եթե նրանք մինչև երեքշաբթի երեկոյան ոչինչ չանեն, նրանց մոտ ոչ մի էլեկտրակայան չի մնա, և ոչ մի կամուրջ էլ չի մնա», – ասել է Սպիտակ տան գործող նախագահը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ն «ուժեղ դիրքում է», մինչդեռ Իրանին «20 տարի կպահանջվի վերականգնվելու համար, եթե մենք բախտը բերի»։
