Կոտրել են Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Այծեմնիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը. ըստ նրա՝ իշխանությունների ձեռքի գործն է

Մոտ 30 րոպե առաջ ֆեյսբուքն արգելափակել է  Վաղարշապատ խոշորացված համայնքի «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնծու, Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնիկ Գրիգորյանի էջը։

«Կարծում եմ՝ իշխանության ձեռքի գործն է։ Մոտ 5 օր առաջ եմ բացել, սոցիալական էջ նախկինում չեմ ունեցել։ Դիտումներս ահավոր շատ էին՝ 100 հազարից ավելի։ Մինչև հիմա  Մանվել Գրիգորյանի շողքի հետ են կռիվ տալիս, դե նրա աղջիկն էլ պայքարում է իրենց դեմ, հասկացել են, որ իրենց համար վտանգ եմ ներկայացնում։ Զարմացած ու շոկի մեջ եմ»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Նա ավելացրեց, որ դիմել է վերականգնման համար, սակայն  մասնագետներն ասել են, որ 48 ժամ հետո նոր կլինի.«Պատկերացրեք այնքան են բողոքարկել, որ ասում է՝ այդ էջի տերը դու չես։ Պետք է ստուգեն՝ տեսնելու համար ես եմ, ես չեմ․․․ նոր 48 ժամ հետո վերականգնեն։ Իրենք երևի իմ վիդեոներից վախեցան։ Զարմացած եմ, որ այդքան ուժերի միջից կենտրոնացել են  մեզ վրա՝ կռվելով Մանվել Գրիգորյանի շողքի հետ։ Մտածում են՝ էջմիածինցիները հասկացան, որ  Մանվել Գրիգորյանի մասով ինչ սարքել էին, սուտ էր և նրա աղջկա կողքին են լինելու, դրա համար էլ այս ամեն ինչը կազմակերպել են»։

Latest

«Գլուխդ ուտելու եմ». ինչպես է ՔՊ-ական Մհեր Ախտոյանը սպառնում Փարաքարի ղեկավարին. բացառիկ տեսանյութ
Զգուշացնում եմ՝ բոլորիդ համար վшտ ш լինելու, էդ քվեաթերթիկը պիտի անվավեր ճանաչվի. լարված իրավիճակ
Կոտրել են Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Այծեմնիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը. ըստ նրա՝ իշխանությունների ձեռքի գործն է
ՏԵՍԱՆՅnՒԹ․ «Դnւ իմ ախպnր տղեն ես, բայց դnւ թnւլա էս», «պատերազմին ա մասնակցել գժված ա, թերթիկս ճղեցին». վեճ հարազատների միջև
Ֆինանսական փոփոխություններ և անսպասելի հնարավորություններ…ինչ է սպասվում ձեր նշանին նոյեմբերի 15-ից 30-ը, ովքեր կբռնեն հարստության թելը
Հլը տուր ստեղ. լшրվшծ իրավիճակ 14/37 ընտրատեղամասում
Ինչպե՞ս կենսաթոշակառուները կարող են իրենց բնակարանից ստանալ ամսական եկամուտ. հետադարձ հիփոթեքի նոր կարգավորումը
Ի՞նչ է տեղի nւնենnւմ ձեր օրգանիզմnւմ, երբ շատ մեծ քանակnւթյամբ բրnկnլի եք nւտnւմ
Ձեր «կիրթ և կառուցողական» թուրք գործընկերներին գնացեք հերքեք. Սաթիկ Սեյրանյանի հայտարարությունը