Ապարանում գողացել են քաղաքացուն պատկանող 253 գլուխ ոչխար

Նոյեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2024թ․ հոկտեմբեր ամսից մինչև 2025թ․ օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Գագիկ Գ․-ն, Նաիրի Գ․-ն և Արամայիս Ա․-ն Արագած սարի արոտավայրից գողացել են Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Աֆանդի Մ․-ին պատկանող 253 գլուխ ոչխար՝ պատճառելով 18 մլն  դրամի նյութական վնաս։

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ գողացված ոչխարների մի մասը Գագիկ Գ․-ն, Նաիրի Գ․-ն և Արամայիս Ա․-ն վաճառել են Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Սամվել Հ․-ին, իսկ մյուս մասը գտնվում է Արամայիս Ա․-ի մոտ։

Ապարանի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Latest

Ինչ եղանակ կլինի
Արտակարգ դեպք՝ Հայաստանում․ «Mercedes»-ը բախվել է ոչխարի հոտին․ մի քանիսը տեղում սատկել են
222lava-ն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Հատիս լեռան վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փոփոխություն երթևեկության կազմակերպման մեջ՝ նշված փողոցներում
ԶԳՈւՇԱՑԵՔ․ «ՍԻԹԻ»-ում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Գլխավոր Դատախազությունը՝ գործարար Ռոբսոնի մասին. ինչ է որոշվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ․ Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը. տուգանքը՝ 100-150 հազար դրամ
Ապարանում գողացել են քաղաքացուն պատկանող 253 գլուխ ոչխար
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր դեր կխաղա անխոչընդոտ հաղորդակցության հաստատման գործում․ Ալիև