ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող (Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան) հացի արտադրամասում։
Մասնավորապես՝
– կառուցվածքը և դասավորվածությունը չեն պահպանել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանիպական հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը,
– արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել լվացվող ու անջրանցիկ նյութերից,
– առաստաղը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
– սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
ՍԱՏՄ
