Դանшկաhարողը uպանվածի խnրթ եղբայրն է․ ի՞նչ է տեղի nւնեցել Վանաձnրի դատարանnւմ

MediaHub-ի տեղեկություններով՝ Վանաձորի դատարանում մեղադրյալի աթոռին նստած 22–ամյա երիտասարդին դшնակահարել է ոչ թե uպանվածի մայրը, այլ խորթ եղբայրը։ Հոկտեմբերի 27–ին Վանաձորի դատարանում նիստերի դահլիճում, 22–ամյա երիտասարդի են դանակահարել։ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել դանակահարված 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։

Uպանված 21–ամյա Հայկ Մաղաքյանի խորթ եղբայրը դшնակով հարվածել է իր եղբոր uպանության գործով 4 մեղադրյալներից Էրիկ Դադիվանյանին ու փախել դատարանից։

MediaHub-ի տեղեկություններով՝ դшնակահարողին դեռ չեն հայտնաբերել։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ uպանության փորձի և պաշտոնեական անփութության հատկանիշներով»,- MediaHub-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ 2024 թ․ հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին էր դիմել Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Ֆ․ Գ․-ն և հայտնել, որ հուլիսի 9-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր թոռնիկը՝ 21-ամյա Հայկ Մ․-ն, դուրս էր եկել տնից՝ Դիլիջան կամ Սևան մեկնելու և ընկերների հետ հանգստանալու նպատակով, սակայն մի քանի օր ինքը իր թոռնիկից ոչ մի տեղեկություն չուներ, ինչպես նաև նրա գտնվելու վայրը իրեն հայտնի չէր։ Նույն օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները գործի էին անցել՝ սկսելով որոնողական աշխատանքներ, սակայն այն արդյունք չէր տվել։ Օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում սuպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում էին, քննիչներին հաջողվում է տեղեկանալ, որ տեղի է ունեցել uպանություն ու օրերի ընթացքում պարզում են՝ որտեղ է ենթադրյալ վայրը, որտեղ uպանությունը կատարելուց հետո թաքցրել են մահացածի մարմինը, ապա հայտնաբերում են մոխրացած ամբողջովին քայքայված դի։

Նշված զարհուրելի uպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանավանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Գ․ Ն․-ին, 31-ամյա Գ․ Ն․-ին, 18-ամյա Յու․ Մ․-ին և 21-ամյա Է․ Դ․-ին։ Պարզվել է, որ նշված անձինք հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը uպանել են Հայկ Մ․-ին և հետքերը թաքցնելու նպատակով դին հրկիզել են, ապա ավտոմեքենայով տեղափոխել են Ստեփանավանից մոտ 1,5-2 կմ հեռավորության վրա ու թաքցրել հողի և քարերի տակ։ Կասկածյալները ոստիկանության Ստեփանավանի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ բոլորի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, որոնց կալանավորելու համար քննչական մարմինը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Մարիաննա Արամյան

Latest

«Բրենդլիդեր» ՍՊԸ-ի հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
«Եղբայրը շատ վախեցած է, լացում է, միլիցի շորերը հագած էլ որ եկան, ավելի վախեցավ»․ Տիգրանի ընտանիքի հարևաններ
Իրեն շատ չեմ ճանաչում, ներկայացել է որպես սարկավագ․ Ստեփան Ասատրյանը՝ «ՔՊ–ական դպիրի» մասին
Վա՛րդ, կարող ա երեխուն տեսել ես. Տիգրանի մայրը աշխատանքից եկել է, տեսել է՝ չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3-ամյա Տիգրանի, եղբայրներին և քրոջը հարցաքննության են տարել. ինչ է պատմում երեխայի պապը
ՈՒՂԻՂ. Խուզարկել են տները, գոմերը. 3-ամյա Տիգրանին 3-րդ օրն է չեն գտնում
«2 տարի՝ սիրո, վստահության ու հարգանքի մասին». Արաքսյա Խաչատրյան
«Մեղայ քեզ տեր Աստված»․ ինչ է պատմում Արայիկ Հարությունյանը Վեհափառի հետ հանդիպման մասին
Բնակության հասցեում հաշվառման նոր կարգ. ի՞նչ է սպասվում քաղաքացիներին