Նիկոլ Փաշինյանի՝ անընդհատ քննարկված լինելու, իր մասին խոսելու մոլուցքը նոր բարձունքներ է գրավում։ Այսօր նա տեսախցիկի դիմաց հայտնվել է դեղին փողկապով ու կոստյումին դեղին վարդ է փակցրել՝ Reincarnation-ն հայկական խմբի «Սերն է պակասել» երգի ներքո։
Փաշինյանն այսպիսով, կարելի է ասել ընդօրինակել է, Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին։ Նրա կոստյումին մշտապես ամրացված ծաղիկ կա, շատ դեպքերում դիվանագետն այն համադրում է փողկապի գույնի հետ։
