«Պապ կներես մեզ»․ Բաքվում գտնվող Վագիֆ Խաչատրյանի դստեր խոսքը՝ հորը

Բաքվի բանտում գտնվող Վագիվ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը գրում է.

«Երբեմն թվում է, թե ամեն բառ ավելորդ է… երբեմն թվում է՝ անիմաստ է ինչ-որ բան գրել, էմոցիաներ կիսել համացանցում։ Բայց լինում են օրեր, երբ լռել չես կարող , երբ բառերն են դառնում միակ ձևը՝ խեղդված զգացմունքները դուրս բերելու։ Այսօր հայրիկիս 70-ամյակն է… իսկ մենք խենթանում ենք անզորությունից՝ որ չենք կարող պարզապես զանգահարել ու ասել. _Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր։ Կներես մեզ, անզորներիս… մեր բարի, մեր ամուր պապա։ Օդային գրկում ենք քեզ՝ այնքան սերտ, որքան թույլ է տալիս սիրտը։ Դու կզգաս մեր ջերմությունը՝ այն ուժը, որ պիտի քեզ օգնի դիմակայել բոլոր դժվարություններին։ Ոչ մի սահման չի կարող բաժանել մեզ։ Դու գալու ես… վստահ ենք..Խոստացել ես…».- գրել է նա։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվեց 15 տարվա ազատազրկման. պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Վերջին խոսքի ժամանակ Խաչատրյանը կրկին շեշտեց՝ ինքը որևէ կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ։ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Խաչատրյանին ադրբեջանցիները հուլիսի 29-ին առևանգել էին Հակարիի կամրջից։ Տարեց արցախցուն անհիմն մեղադրանք էր առաջադրվել 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում, իբր, իրականացված ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության, պետական գույքի ոչնչացման և վնասման հատկանիշներով։

Ադրբեջանի իրավապահները Խաչատրյանին մի շարք ծանր հանցագործություններ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում», որի հետևանքով, իբր, 25 ադրբեջանցի է սպանվել։

Շինծու մեղադրանքը հաստատելու համար Բաքուն 59 անձի տուժող է ճանաչել, այնինչ դատավարության ամբողջ ընթացքում Խաչատրյանը հայտարարում էր, որ մեղավոր չէ։

 

Latest

Էրեկ երեխու մոր ծնունդն էր, ախպոր հետ իջել են ներքևի հատվածները խաղալու, մեկը հետ ա եկել, մյուսը՝ չէ
«Ծնկի էիք եկել. ի՞նչ մեղքերի թողություն էիք խնդրում». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին
Տիգրանի հագին վարդագույն տաբատ, մոխրագույն սվիտեր է եղել․ գյուղից քիչ վերև հագուստի կտորներ են հայտնաբերվել․ ինչ են հայտնում փոքրիկի հարազատները
Իշխան Սաղաթելյանին կբանտարկե՞ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աննայի վարսավիրի ամուսինը՝ արդրադատության փոխգնդապետ Թամարյան Ռոբերտը, օրերս նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Մեծ գլխաքանակ ոչխարներ են uատկել
Սարո Թովմասյանն իր թանկարժեք Lamborghini-ով տեսանյութ է հրապարակել
Ո՞վ է եղել Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հետ․ նոր մանրամասներ
Անի Գևորգյանը հայտնաբերվել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ