3-ամյա Տիգրանը կորել է տան մոտակայքից․ ողջ գիշեր որոնել են․ նոր մանրամասներ՝ փոքրիկի անհետացումից

3–ամյա Տիգրանը կորել է տան մոտակայքից: Ողջ գիշեր որոնել ենք, հիմա էլ ենք որոնում։

Որոնողական աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։

Այս մասին ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասել է Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը։

Հոկտեմբերի 27-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում 3 տարեկան երեխա է կորել, հայտնում է Shamshyan.com-ը։

Արդեն 5 ժամից ավելի է՝ փրկարարները, պարեկները, համայնքային ու քրեական ոստիկանները, կարելի է ասել ողջ գյուղը Ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարում, որպեսզի հայտնաբերեն 3-ամյա տղային։ Նա մի քանի ժամ առաջ է կորել ու ծնողները, երբ տեսել են, որ երեխան տանն ու տան հարակից տարածքում չէ, ահազանգել են 911:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոնվող երեխան 3-ամյա Տիգրան Օ.-ն է, իսկ ծնողները նրան փնտրում եմ ժամը 15:30-ից սկսած։

Latest

Էրեկ երեխու մոր ծնունդն էր, ախպոր հետ իջել են ներքևի հատվածները խաղալու, մեկը հետ ա եկել, մյուսը՝ չէ
«Ծնկի էիք եկել. ի՞նչ մեղքերի թողություն էիք խնդրում». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին
Տիգրանի հագին վարդագույն տաբատ, մոխրագույն սվիտեր է եղել․ գյուղից քիչ վերև հագուստի կտորներ են հայտնաբերվել․ ինչ են հայտնում փոքրիկի հարազատները
Իշխան Սաղաթելյանին կբանտարկե՞ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աննայի վարսավիրի ամուսինը՝ արդրադատության փոխգնդապետ Թամարյան Ռոբերտը, օրերս նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Մեծ գլխաքանակ ոչխարներ են uատկել
Սարո Թովմասյանն իր թանկարժեք Lamborghini-ով տեսանյութ է հրապարակել
Ո՞վ է եղել Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հետ․ նոր մանրամասներ
Անի Գևորգյանը հայտնաբերվել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ