Համացանցի հումորային արձագանքը

«Լավ միտք ա… Շաքիի ջրվեժի «Ներկիր ինքդ»-ն ի՞նչ արժե»,- համացանցի իր էջում գրել է ակտիվիստ Արամ Մանուկյանը՝ կցելով հումորային լուսանկար ատոմակայանից:

Հիշեցնենք՝ Շրջակա միջավայրի նախարարությունն այսօր հայտնել էր, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։ «Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո: Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը,
Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։
Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն»,- նշված էր տեքստում։

 

Latest

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտնել Է Թրամփի՝ Ռուսաստանի պատճառով անսովոր քայլի մասին
«Այս օրը Նիկոլի օրացույցում կարմիրով է նշված»․ Արմեն Հովասափյան
«17 տարի միասին». Արամ Մելիքյանն ու կինը նշում են ամուսնության օրը
2–ամյա երեխшն ընկել է պատուհանից և հրաշքով ողջ մնացել
Շիրակի ամենաերկարակյաց մարդը՝ Մարգարիտ տատը, ապրիլին բոլորել է 103 տարին
«Մենք սպասում ենք նրան, ով արդեն փոխել է մեր կյանքը». Արման Մարգարյանը և կինը սպասում են իրենց առաջնեկին
Ինչպես մաքրել գազի վառարանը՝ օգտագործելով մանանեխ․ Արագ և հեշտ միջոց
Yellowheart-ը ներկայացրել է 4 տեսահոլովակի պրեմիերա
«Գևորգ Հարությունյանը ցուցմունք է տվել առ այն, որ գերեզմանատան տարածքում է կրшկել սովորել». Լիա Սարգսյան