Վիճել են ու ծեծել իրար. 25 տարեկան երիտասարդը կոտրել է տղամարդու ծնոտը

Հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու փողոցի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին ժամը 22.40-ին, 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի Վրացյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

Նախաքննությամբ հանգամքանքները պարզվում են։

Latest

ՎԻԴԵՈ. Թեհրանի բանտից հազարավոր կալանավորներ են փախել
Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի դին. գտել են պարանից կախված
Հատուկ այն տգետների համար, ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանը չի միջամտում իրավապահ մարմինների աշխատանքին
«Ռուսաստանում հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ում սպառնում են ձերբակալել տարօրինակ պատրվակներով». Զախարովա
ՎԻԴԵՈ. «Նիկոլը թող ամաչի, թե ինչ բառ է օգտագործել. ես իրա մակարդակին չեմ իջնի». Կարեն Կարապետյանը` վարչապետի արտահայտության մասին
ՎԻԴԵՈ. Բաբայանից դեպի Ուլնեցի տանող ճանապարհը ոստիկանները փակել են Սամվել Կարապետյանի առանձնատան խուզարկության համար
ՎԻԴԵՈ. Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ հավաքվել են ազգականներն ու աջակիցները. ինչ է կատարվում
ՎԻԴԵՈ. «Սպեցնազը» դուրս եկավ Սամվել Կարապետյանի տնից․ տանում են նրա մեքենան. բացառիկ կադրեր
Իրավապահներն առգրավվել են Սամվել Կարապետյանի մեքենան, գործողություններ են իրականացնում վերջինիս տանը