
Դերասանուհի Մարի Գրիգորյանը Հանրաին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու քննադատությամբ՝ ընդգծելով, որ եկեղեցին երբեք չի հերքել ներկայիս կաթողիկոսի կուսակրոնության ուխտի խախտումը։
Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում դերասանուհին նաև նկատել է, որ Արցախի շրջափակման ժամանակ եկեղեցին ոչնչով օգնության ձեռք չի մեկնել։ Վերջինս համոզված պնդել է, թե «Փաշինյանի շնորհիվ մենք այսօր առավել ամուր հիմքերի վրա ենք»։ Մարի Գրիգորյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու թիրախավորումը և քննադատական խոսքերը հնչեցին նույն փուլում, երբ գործող իշխանության արշավն ընդդեմ եկեղեցու սոցիալական հենարան է փնտրում։
Նշենք նաև, որ Oragir.News-ի տեղեկություններով՝ դերասանուհի Մարի Գրիգորյանն աղանդավոր է։
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը զրուցեց դերասան Ստեփան Ղամբարյանի հետ։
«Ինչո՞ւ է թիրախավորել եկեղեցին։ Դերասանուհի կին ես, գնա՝ դերասանություն արա, Աշոտին տիրություն արա։ Ինչո՞ւ է ուրոշել, որ իր առաքելությունը եկեղեցուն փրկելն է։ Միթե՞ այս երկրում տղամարդ չկա, որ զբաղվի այս հարցերով»,- ասաց մեր զրուցակիցը: