ՎԻԴԵՈ. Հարսանիքի ժամանակ դանակահարել են քննչական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանին. ինչ հաշիվներ են ունեցել

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Դավթաշեն վարչական շրջանում գործող «Prime Hall» հանդիսությունների սրահում դանակահարվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանը:

Նշենք, որ «Prime Hall» հանդիսությունների սրահում եղել է վերջինիս եղբոր հարսանեկան արարողությունը:

ArmLur.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, Դանակահարության դեպքի առթիվ ստացված հաղորդումն ուսումնասիրում ենք՝ վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 2-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկաության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Prime Hall» հանդիսությունների սրահում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացի է դանակահարվել: Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, որի վրա նույնպես առկա է արնանման հետք: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված հանդիսությունների սրահում տեղի է ունեցել հարսանեկան արարողություն և վիրավորը փեսայի եղբայրն է:

Latest

Հարազատ ծնողներին հենց տանը կյանքից զրկած Նարեկը տարիներ առաջ էլ փորձել էր հրկիզելով սպանել նրանց․ նոր մանրամասներ՝ սարսափազդու միջադեպից
Հարազատ որդու կողմից սպանված ծնողներն են․ ինչ են պատմում հարևանները
Տիգրան Հարությունյանն ու կինը պարզել են 2-րդ երեխայի սեռը
Գյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սպшնել է ծնողներին
Տեխնիկական միջnցների կիրառմամբ կստnւգվի՝ վարnրդը թմրանյnւթ օգտագnրծել է, թե nչ. «Փաստ»
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացեք նման ստահակներից, ովքեր վայրկյանների ընթացքում կարող են թալանել ձեզ
Թեստ․ աղջիկներից մեկը կպատմի, թե nրքան արտասnվnր եք Դnւք և երբ կիրականանա Ձեր ցանկnւթյnւնը
Այս պարզ հնարքը կկրճատի քn էլեկտրաէներգիայի ծախսը և կխնայի ընտանեկան բյnւջեն
Կանացի 4 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու