ՊՆ-ի կարիքների համար նախատեսված եզրաքարերը տեղափոխել են Տավուշի մարզպետի ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածք

«Ավելի քան մեկ տարի է, ինչ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հանված ճանապարհի եզրաքարերը տեղափոխվել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածք»,-նշում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Նա մանրամասնում է. 

«Մայիսի 19-ին տեղեկատվական հարցում եմ արել Նիկոլ Փաշիկյանի հարսանիքի քավոր, Ն․ Փաշինյանի կողմից 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին, նրան հարցնելով՝ «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածք ի սկզբանե ճանապարհային եզրաքարերի ի՞նչ քանակություն է տեղափոխվել, ներկայումս որքա՞ն է այնտեղ առկա, դուք այդ ռեստորանի սեփականատե՞ր եք, թե՞ համասեփականատեր: Մարզպետարանից պատասխանել են ․ ««Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածքի ճանապարհային եզրաքարերը տեղափոխված են ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար, այնտեղ մնացել է մի փոքր մնացորդ, որը նույնպես կտեղափոխվի ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներական կառույցների համար, քանակի վերաբերյալ կարող եք հարցում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը «Ոսկե ձկնիկ» ռեստորանի սեփականատեր կամ համասեփականատեր չի հանդիսանում»։

Հավելեմ՝ մարզպետ Հայկ Ղալումյանի հորը կամ եղբորը պատկանող ռեստորանի տարածքը հո պետական պահեստ չէ, որ ճանապարհային եզրաքարերը այդտեղ են կուտակել, ի՞նչ երաշխիք կա, որ անցած ավելի քան մեկ տարում այդ եզրաքարերից մարզպետի ընտանիքի կարիքների համար, կամ՝ ռեստորանի տարածքում չե՞ն օրգտագործվել։

Latest

Հարազատ ծնողներին հենց տանը կյանքից զրկած Նարեկը տարիներ առաջ էլ փորձել էր հրկիզելով սպանել նրանց․ նոր մանրամասներ՝ սարսափազդու միջադեպից
Հարազատ որդու կողմից սպանված ծնողներն են․ ինչ են պատմում հարևանները
Տիգրան Հարությունյանն ու կինը պարզել են 2-րդ երեխայի սեռը
Գյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սպшնել է ծնողներին
Տեխնիկական միջnցների կիրառմամբ կստnւգվի՝ վարnրդը թմրանյnւթ օգտագnրծել է, թե nչ. «Փաստ»
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացեք նման ստահակներից, ովքեր վայրկյանների ընթացքում կարող են թալանել ձեզ
Թեստ․ աղջիկներից մեկը կպատմի, թե nրքան արտասnվnր եք Դnւք և երբ կիրականանա Ձեր ցանկnւթյnւնը
Այս պարզ հնարքը կկրճատի քn էլեկտրաէներգիայի ծախսը և կխնայի ընտանեկան բյnւջեն
Կանացի 4 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու