
Մեքսիկայում հզոր ավազային փոթորիկ է հարվածել. Մեքսիկայի հյուսիսային շրջանների բնակիչներին հարվածել է հզոր ավազային փոթորիկը, որն անցել է մի քանի բնակեցված տարածքներով։
Բնական աղետը խաթարել է տրանսպորտը. Չիուահուայի տեղական օդանավակայանը փակ է թռիչքների և վայրէջքների համար, իսկ Համաամերիկյան մայրուղու երթևեկությունը դադարեցվել է:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ներկայումս ավազի ցունամիի զոհերի մասին տեղեկություններ չկան։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են վերահսկել իրավիճակը և խորհուրդ են տալիս բնակիչներին մնալ տանը՝ իրենց անվտանգության համար։
Տեսանյութն՝ այստեղ