
Հայկոն և Հասմիկ Կարապետյանը՝ 2000 թվականին Հոլովակում Հայկոն և Հասմիկը առաջին անգամ են միասին բեմ բարձրանում ԱՄՆ-ում և մրցանակ հանձնում Գրիշա Աղախանյանին։ Ի դեպ՝ Գրիշան, ով իր խոսքում շնորհակալություն է հայտնում կնոջը՝ Իդային, տարիներ անց ևս ամուսնալուծվեց: Այս մասին գրում է StarNewsTV-ն: Տեսանյութն` այստեղ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, հայտնում է «Ազատություն»-ը:

Դեթրոյիթի բնակիչների համար ուղղաթիռից հարյուրավոր դոլարներ են թափվել: ԱՄՆ Դետրոյթ քաղաքում բնակիչների գլխին ուղղաթիռից փող է թափվել: Պարզվել է, որ տեղի ավտոլվացման կետի մահացած սեփականատիրոջ կտակի համաձայն է այն տեղի ունեցել: Ականատեսների վկայությամբ, չնայած հուզմունքին, քաղաքացիների միջև բախումներ չեն եղել։ Մարդիկ հանգիստ հավաքել են փողը, և կես ժամվա ընթացքում քաղաքում երթևեկությունը վերականգնվել է։ Տեսանյութն` այստեղ

Facebook-ը արգելափակել է Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի մասին Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ գրառումը։ Թերեւս սա է պատճառը, որ Փաշինյանը որոշել է անցնել քաղաքակիրթ բառապաշարի։ Նշենք, որ Փաշինյանի հայհոյախառն գրառումն անհասանելի է։

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի տներից մեկում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները ու պարեկները նշված հասցեին կից խորդանոցում հայտնաբերել են 63-ամյա …

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2 ամսով կալանավորվեց: Սահմանափակել են Միքայել Սրբազանի շփումները բացառապես մերձավոր ազգականների և պաշտպանների հետ, բացահայտ ապօրինի որոշում է Պաշտպան Արա Զոհրաբյան

Միքայել Աջապահյանի դատական նիստը հետաձգվել է, կշարունակվի ժամը 02:30–ին։

Բոլոր իրավաբանները նախապես գիտեին, որ «խիստ պատահականորեն» Միքայել Սրբազանի կալանքի միջնորդությունը մակագրվելու էր Մասիս Մելքոնյանին – նույն մարդուն, ով երեկ կալանավորեց Բագրատ Սրբազանին, նույն մարդուն, ով քաղաքական հետապնդման գործերով այս ընթացքում ոչ մի «փուստ» չի տվել։ Ինչ ասեմ։ Այս տխրահռչակ դատավորն այնքան հայտնի է, որ հանգիստ կարող է պատենտավորել սեփական կարգախոս. «Մասիս Մելքոնյան. միշտ կանխատեսելի»։ …

Այս պահին Մասիվի դատարանի դիմաց: Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի: Տեսանյութն` այստեղ

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը․ «Հայաստանի գործող վարչախումբն այսօր փորձել է անել այն, ինչ դարերով չի հաջողվել մեր թշնամիներին: Այդուհանդերձ, ի հակառակ հավատացյալ հայ ժողովրդին նսեմացնելու և քաղաքացիական բախումներ հրահրելու, իշխանությունների բացահայտ քայլերի, ակնհայտ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության լիակատար ու անվերապահ աջակցությունը Մայր Աթոռին և մեր հոգևոր արժեքներին: Վերջին օրերի շարունակական սանձարձակ հարձակումներն ուղղված …

«Ես չեմ վախենում Քննչական կոմիտեից»,- Միքայել Արքեպիկոպոս Աջապահյանը բազմության հետ միասին ոտքով շարժվում է Երևան: Տեսանյութն` այստեղ

Միքայել Սրբազանի ինքնազգացողությունն է վատացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի հոգևորականներից մեկը։ Նա նշեց, որ Միքայել Սրբազանի ինքնազգացողությունը վատացել է ԱԱԾ աշխատակիցների և ոստիկանների կողմից հոգևորականներին ու քաղաքացիներին քաշքշելու հետևանքով։ «Ինչպե՞ս կարող է վատ չլինել։ Փորձում էին իրեն դուրս բերել, իրեն աջակցողներն էլ՝ ի դեմս հոգեւորականների ու աշխարհիկ մարդկանց, խոչընդոտում էին, էին …

Ինչպես է ԱԱԾ սպեցնազը շրջապատել Մայր Աթոռում հոգևորականներին

Դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք:

Մայր Աթոռն՝ այս պահին. նշենք, որ Միքայել Սրբազանը Մայր Աթոռում է՝ շրջապատված հոգևորականներով:

«Ես անվեհապահորեն սատարում եմ Բագրատ Սրբազանին և Հայ Առաքելական եկեղեցուն»,- Գայանե Ասլամազյանը՝ ինստագրամյան իր էջում տեղադրելով Բագրատ Սրբազանի հետ նկար։

Միքայել սրբազանը արձակուրդում է, Հայաստանից բացակայում է,-«Ազատության»-ը հայտնել է հոգևորականներից մեկը Առաջնորդարանի մուտքը փակ է նաև աշխատակիցների համար՝ ներսում իրականացվող քննչական գործողությունների պատճառով:

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան, հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտնել է, որ ինքն առաջնորդարանում չէ։

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: ՓԱՍՏԱԲԱՆ ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս հրապարակված լուսանկարը, որտեղ պատկերված էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, լուռ բայց հստակ մեսիջ էր հանրությանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը ուղեկցվել է լուրջ եւ խորքային զրույցով՝ երկրի ներքաղաքական լարված իրավիճակի եւ եկեղեցու՝ որպես ինստիտուտի դերի վերաբերյալ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների՝ …