Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan․com-ը։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի։ Մահացածը Վրաստանի քաղաքացի 22-ամյա Մանուշակ Ն․-ն էր։